Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Լավ մոռացված հինը

Լավ մոռացված հինը
21.07.2017 | 07:27

Վերջապես ավտոճանապարհային քաղաքակիրթ երթևեկությունը կրկին մուտք կգործի գյուղական համայնքներ։ Կառավարության երեկվա նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ներկայացրեց միասնական երթուղային ցանց ստեղծելու ծրագիրը, որի նպատակը շատ պարզ է՝ «Բոլոր համայնքները կապել միմյանց հետ»:

Վարչապետի հարցին՝ արդյո՞ք ծրագիրը քննարկվել է օպերատորների հետ, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ քննարկվել է ինչպես օպերատորների, այնպես էլ ազգային ակադեմիայի հետ, և այս պահին հաշվարկներ են իրականացվում, թե որ մարզում ինչ ծավալի ուղևորահոսք կլինի, որի համաձայն էլ կկազմվեն չվացուցակները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 13380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ